Մոլորակի վրա ապրում են մեծահասակ այնպիսի մարդիկ, որոնց իրոք նախանձել կարելի է: Նման մարդկանցից մեկը Լենա տատիկն է, որը ծնվել է 1927 թվականին: 2 տարի առաջ, երբ նա 89 տարեկան էր, Լենա տատիկը որոշեց ճանապարհորդել: Մեկնեց նա մենակ և արդեն հասցրել է այցելել Լեհաստան, Գերմանիա, Չեխիա, Վիետնամ, Իսրայել և բազմաթիվ այլ երկրներ: Վերջերս նա Ինստագրամում հրապարակել է Սուրբ Սոֆյա տաճարի մոտակայքում արված լուսանկար: Տատիկն ասում է, որ սկզբում իրեն վախեցրել է այն փաստը, որ իր մասին խոսում են համացանցում: Նա մտածում էր, որ մարդիկ իրենց կհամարեն խենթ և կսկսեն քննադատել, սակայն գտնվեցին շատերը, ովքեր ողջունում են տատիկին և նրա ճամփորդությունները և աջակցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել