Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն հերքում է սոցիալական ցանցերում տարածված լուրերն այն մասին, թե կառավարությունը հանձնարարել է տեղական գյուղմթերքը հարկել ոչ թե ԱԱՀ դաշտում, այլ նախկինի նման` ԱՁ-ներով:

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան Պետական եկամուտների կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնեցին, որ ՊԵԿ-ի մակարդակով նման պայմանավորվածության մասին տեղեկատվություն չկա: Ավելին` ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ վերջին հանդիպմանը գործարարներին հորդորվել է աշխատել ԱԱՀ դաշտում:

Բիզնես թրեյներ Վահրամ Միրաքյանն ՖԲ իր էջում գրել  է. «Գները նորից իջան, քանի որ կառավարությունը հանձնարարեց նախկինի նման տեղական գյուղմթերքը ԱՁ-ներով աշխատացնել, ոչ թե ԱԱՀ դաշտում։ Լավ է, որ տրամաբանությունը հաղթեց, մինչև օրենսդրական դաշտի կարգավորումը»: Միրաքյանի գրառումը քննարկում է առաջացրել տարբեր սոցիալական ցանցերում, որտեղ օգտատերերի մի մասը արդեն ահազանգում է, որ տարածվում է ապատեղեկատվություն:

Ամբողջական հոդվածն այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել