Հրաշագործ Հարի Փոթերի մասին վեպերի հեղինակ, բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը երեխաների մասին նոր գիրք կգրի: Այդ մասին նա հայտնել է իր կայքում երկրպագուների հետ առցանց զրույցի ընթացքում՝ գրում է iz.ru-ն:

Հեղինակի խոսքով՝ գիրքը առնչություն չի ունենա «Հոգվարթս» հրաշագործության և կախարդանքի դպրոցի և նրա հերոսների հետ:

Ռոուլինգը նշել է, որ մոտակա մի քանի տարվա ընթացքում ծրագրում է գրել հերթական ֆանտաստիկ վեպը, որը, իր կարծիքով, պակաս հաջողություն չի ունենա, քան նախորդ վեպերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել