Tert.amLife-ը գրում է.

Tert.am Life–ն իր ընթերցողներին հայտնել է, որ նկարահանվում է «Դեպի երազանք 2» 25 մասանոց հեռտուստանովել, որը Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում կլինի օգոստոսի 1–ից։  Tert.am Life–ը եղել է հեռուստանովելի նկարահանման հրապարակում և զրուցել դերասանների հետ։

 

Ալեքսանդր Բաբասյանը մարմնավորում է հեռուստանովելի գլխավոր հերոսին։ Տևական ժամանակ էկրաններին բացասական հերոսով ներկայացած դերասանն այս անգամ «կինոյի բարի տղան» է։

 

«Որոշել էի «Կայարան» հեռուստանովելի ավարտից հետո դադար վերցնել, քանի որ 2 տարի նկարահանվելուց հետո դերասանին հանգիստ է պետք, սակայն նկարահանման վերջին օրը Մենչից ստացա այս առաջարկ, որը շատ լավն էր։ Նախ` կերպարն էր լավը,  բացասական հերոս խաղալուց հետո կարևոր է բարի, արդար մարդու մարմնավորելը, երկրորդ` 25 մասանոց նախագիծ էր, երկարատև նախագծում խաղալ, միանշանակ, կհրաժարվեի»,– ասաց դերասանը։

 

Կերպարից կերպար անցումը, ըստ Ալեքսանդրի, դժվարությամբ է ստացվում։ «Բարդ է մեկուկես տարի կերտել մի կերպար, 2 օր հետո ներկայանալ իր հակապատեր դերով։ Ռեժիսոր Կարեն Ամյանին խնդրել եմ ամեն տեսարանից առաջ ինձ հիշեցնել, որ ես այլևս Առնոյի դերում չեմ,– նշեց Ալեքսանդրը, ով նոր դերի համար փոխել է սանրվածքը և սափրվել։ –Կարծում եմ` դա պրոֆեսիոնալ մոտեցում է։ Մազերի երկարությունը կամ միրուքն այնքան արժեք չունեն, որ դերասանը չհրաժարվի դրանից նոր կերպարի համար։ Ես կարևորում եմ դերից դեր անցման ժամանակ նաև ոճային փոփոխություններ անելը։ Ունենք դերասաններ, որոնք անընդհատ նույն արտաքինով են, նույն կերպ են խաղում։ Ես շատ եմ աշխատում այդ ուղղությամբ, քանի որ կզայրանամ,  եթե տեսնեմ մի կերպարի մեջ եմ մնացել»։

 

Ալեքսանդրի խոսքով` նկարահանող նոր խմբի հետ արագ է ընկերացել, թեև 2-3 մարդու էր ճանաչում. «Մի քանի նկարահանման օրն ինձ բավական էր բոլորի  հետ մտերմանալու համար։ Նախ` տեսակս է այդպիսին, երկրորդ` նկարահանման խմբի անդամները, իսկապես, շատ լավ ու պրոֆեսիոնալ մարդիկ են»։

Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել