Արարատ Միրզոյանը ստում է։ Երևանից Դուշանբե թռիչքը 20 հոգու համար չէր կարող 20 միլիոն դրամ արժենալ, եթե նրանք թռչեին սովորական չվերթի էկոնոմ կարգով։ Եվ հետո ի՞նչ է նշանակում ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին գնալ 20 հոգանոց պատվիրակությամբ։ Արարատի վրա Մեդվեդևի փոշին է նստել կամ էլ փորձ է անում ոչնչով չզիջել նախկին իշխանությանը, ու որքան անխնա ծախսի պետական միջոցները, այնքան ավելի բավարարված կզգա իրեն։
Ես ներողություն կխնդրեմ նրանից, եթե նա հիմնավորի ու ապացուցի, որ այդ այցին հենց 20 հոգանոց պատվիրակություն պետք է ներկա լիներ։
Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ Արարատ Միրզոյանի մոտ անբավարարության սինդրոմ է։ Նա ամեն կերպ չտես երեխայի պես փորձում է օգտվել բոլոր բարիքներից՝ ծախսատար ու մեծ ամենագնաց մեքենա ընտրել, թռչել համար 1 ինքնաթիռով... Ո՞րն է լինելու հաջորդ քայլը՝ օլիգարխ դառնա՞լը, թե՞ մի օր էլ կորոշի Նիկոլի փոխարեն որոշումներ կայացնել...
Անփորձ ու երիտասարդ կառավարության կազմում Նիկոլի թիմի համար մեկ վտանգը հենց Արարատ Միրզոյանն է՝ իր չկշռադատված քայլերով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել