Երգչուհի Լիլուի որդին՝ Ռոբերտը, երեկ՝ հունիսի 1-ին, դարձավ երկու տարեկան: Այդ առիթով երգչուհին որդու համար իսկական տոն էր կազմակերպել, որի մասին պատմել է BlogNews.am-ին և տրամադրել լուսանկարներ:

«Արդեն երկու տարի է՝ նշում ենք ծնունդը, և ամեն անգամ նախապատրաստվելիս միշտ բավականին մանրակրկիտ եմ ամեն ինչ ընտրում, քանի որ ոգևորվածությունս շատ է լինում: Այս անգամ վարձել էի գեղեցիկ տարածք և փոքրիկ միջոցառում էի կազմակերպել՝ հրավիրելով նրա ընկերներին: Շատ հետաքրքիր անցավ, խաղեր էինք կազմակերպել, երեխաները նաև գոլֆ էին խաղում։ Ռոբերտի ընկերները տարբեր տարիքի են: Ամեն ինչ հասարակ, բայց միևնույն ժամանակ մանրակրկիտ էի կազմակերպել»,- պատմում է երգչուհին: 

Պարզվում է՝ որդու համար անակնկալներ են եղել նաև Հայաստանից. «Երեկ գիշերը որդուս չթողեցինք քնել, քանի որ ամենակարևոր անակնկալը Լիլինան էր ուղարկել Հայաստանից՝ տորթ և փուչիկներ: Շատ հետարքիր անցավ։ Նա, իհարկե, չէր հասկանում՝ ինչ է կատարվում, բայց գիտակցում էր, որ կարևոր բան է կատարվում: Առաջինը, ի դեպ, փչեց Լիլինայի ուղարկած տորթի մոմերը»:

Խոսելով որդու բնավորության մասին՝ նշում է. «Ռոբը սիրում է ընկերների հետ խաղալ, բայց ունի երկու մտերիմ ընկեր․ մեկը Դելոյի որդի Նարեկն է, մյուսն էլ մեր հարևանի թոռնիկը՝ Արմենչիկը: Ի դեպ՝ չի սիրում մարդաշատ վայրերում լինել»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի 
Լուսանկարները տրամադրել է Լիլուն

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել