«Մեր տեղեկություններով՝ կառավարությունը ստուգումներ է սկսել բոլոր պետական հիմնարկներում: Այս օրերին նախարարությունների նախկին ղեկավարները, աշխատակիցները շունչը պահած սպասում են ստուգումների արդյունքներին: 

Ստուգում են հատկապես բյուջեի ֆինանսական ծախսերը, միջազգային ծրագրերով եկած միջոց­ները: Ինչ վերաբերում է մասնավոր ընկերություն­ներում ստուգումներին, ապա գործարարների մի մասը պնդում է, որ իրենց ձեռնտու է մաքուր աշխատելը, սակայն հնարավոր չի եղել, քանի որ հարյուր տեղ ատկատ են տվել՝սկսած cash գումարից, վերջացրած ճոխ նվերները: «Թող մա­քուր տենդերներ անցկացնեն, ոչ մեկին ատկատ չտանք, չասեն՝ էս առեք իմ համար, էն առեք, մենք էլ մաքուր մասնակցենք, շահենք, աշխատենք: Այդ­պես աշխատելն ավելի հեշտ է, քան փող տալն ու վախը սրտում ապրելը»,- ասաց նրանցից մեկը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել