Յուրաքանչյուր երկրպագու երազում է հանդիպել իր կուռքին և անում է ամեն ինչ դրան հասնելու համար: 13-ամյա Տորի Բեռնալը նման երկրպագուներից է, ով շատ է սիրում Թոմ Հոլանդին, որը հայտնի է դարձել Սարդ-մարդու կերպարից:

Նրա ուշադրությունը գրավելու համար աղջիկը մանրակրկիտ կերպով կրկնօրինակել է դերասանի ֆոտոսեսիան: Նա ընտրել է նմանատիպ հագուստ ու հնարավորինս նման վայրեր:

 

Նրա ստացած լուսանկարները գրեթե լիովին նման էին դերասանի լուսանկարներին: Եվ ահա վերջերս միջոցառումներից մեկի ժամանակ աղջիկը հանդիպեց իր կուռքին, որը լուսանկարների շնորհիվ նրան ճանաչեց: Երջանիկ աղջիկը համատեղ լուսանկար ունեցավ սիրելի դերասանի հետ և իրականացրեց երազանքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել