ԱՄՆ-ում բժշկական ծառայությունները բավականին թանկ արժեն, և համացանցում կարելի է հանդիպել շատ ապացույցների: Օգտատերերը հաճախ են հրապարակում իրենց ստացած հաշիվները, որոնք երբեմն ներկայացվում են ամենահասարակ ծառայությունների դեպքում: Վերջերս ինչ-որ մեկը հրապարակել էր հերթական նմանատիպ հաշիվ, որը ներառել էր նաև վճարում այն բանի համար, որ հաճախորդն ավելորդ քաշ ուներ: Հաշվում նշված էր, որ հաճախորդի BMI (Body Mass Index) գործակիցը գերազանցում է 30 միավորը, ինչը համապատասխանում է առաջին կարգի ճարպակալմանը: Դրա համար նա ստիպված է եղել ավելացնել 65 դոլար հավելավճար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել