Կանադայի Մաքգիլի համալսարանի գիտնականները ապացուցել են, որ սիմբիոտիկները`նախաբիոտիկների և պոլիֆենոլով հարուստ խոտերի խառնուրդները, կարող են ավելացնել կյանքի տևողությունը և նվազեցնել տարիքային հիվանդությունների զարգացումը: Այս մասին հաղորդում է MedicalXpress-ը:

Փորձը կատարվել է Drosophila melanogaster տեսակի ճանճերի վրա, որոնց նյութափոխանակությունը, ըստ հետազոտողների, 70 տոկոսով նման է կաթնասունների նյութափոխանակության գործընթացին: Միջատներին կերակրել են սիմբիոտիկներով, և փորձնական խմբի ճանճերի կյանքի տևողությունը կազմել է 66 օր, ինչը 26 օրով ավելի է, քան սովորականորեն սնունդ ստացող ցեղատեսակների կյանքի տևողությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել