Aysor.am-ը գրում է.

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է լրատվամիջոցների տեղեկությունները Ռուսաստանում «Պուտինի մասնավոր հիմնադրամի» գոյության մասին, փոխանցում է ТАСС-ը:
 
«Եթե լուրջ խոսենք, ապա իհարկե, Ռուսաստանում ոչ մի այդպիսի հիմնադրամ գոյություն չունի, և այդ բեմադրությանը Ռուսաստանի հնարավոր մասնակցության մասին ցանկացած պնդում ոչ այլ ինչ է, քան զրպարտություն, որոնք իրականությանը չեն համապատասխանում», - լրագրողներին ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով լրատվամիջոցների այն տեղեկությունները, որ լրագրող Արկադի Բաբչենկոյի դեմ մահափորձի ենթադրյալ կազմակերպիչը սպանության պատվերը ստացել է Վլադիմիր Պուտինի մասնավոր հիմնադրամի» աշխատակից Վլադիմիր Պիվովարնիկից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել