Այս կեքսերը պատրաստվում են շատ հեշտ և արագ։ Կարող է անգամ այն պատրաստել սկսնակ խոհարարը։

Անհրաժեշտ բաղադրիչներ՝

  • 4 ձու,
  • 1 բաժակ շաքար,
  • 100 գրամ հալած կարագ,
  • 5 ճաշի գդալ թթվասեր,
  • 2 բաժակ ալյուր,
  • 1 փաթեթ վանիլային շաքար,
  • 2 թեյի գդալ փխրեցուցիչ.

Պատրաստման եղանակը՝

Շաքարը, ձուն, վանիլային շաքարը խառնել։ Այնտեղ ավելացնել կարագ և թթվասեր։ Լավ հարել։
Այնուհետև ավելացնել ալյուրը և փխրեցուցիչը։
Շարունակում ենք հարել, մինչև ստանանք միատարր զանգված։
Կեքսի ձևամանները լցնել 2/3-ով։
Եփել 200-210 աստիճանի տակ 20 րոպե։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել