Armenpress.am-ը գրում է.

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը ոչ մի կերպ չի պատկերացնում իր աշխատանքը նոր կառավարության կազմում: Լրագրողների հետ զրույցում Հարությունյանն ասաց, որ աշխատանքից ազատման դիմում է գրել և սպասում է մակագրման։ Հարությունյանն ասաց, որ իր հետագա գործունեությունը տեսնում է մասնավոր ոլորտում:

Հարցին՝ արդյոք իր հեռանալուց հետո կոմիտեում կոռուպցիոն ռիսկեր կհայտնաբերվեն, Արսեն Հարությունյանը հավաստիացրեց, որ իր ղեկավարած կառույցում կոռուպցիոն ռիսկեր չկան։«Եթե կոռուպցիոն որևէ ռիսկ լիներ, ես նման հայտարարությունով հանդես չէի գա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց  նա։

Մայիսի 8-ին ՀՀ վարչապետ է ընտրվել Նիկոլ Փաշինյանը: Նա ձևավորել է իրկառավարությունը, որում ներառված են «Ելք» դաշինքի, ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի ներկայացուցիչներ: Տարբեր գերատեսչություններ ղեկավարող ՀՀԿ-ականները հրաժարականներ են ներկայացնում: ՀՀԿ-ն մեծամասնություն է կազմում խորհրդարանում, սակայն գործադիր իշխանությունումպաշտոններ այլևս չի զբաղեցնում:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել