Հզոր էներգետիկա ու ռիթմիկ հնչյուններ. հայկական շոու-բիզնեսի երեք ամենայուրահատուկ ձայնային տվյալներ ունեցող երգիչները՝ Սոնան, Արա Մարտիրոսյանը և Իվետա Մուկուչյանը մեկ բեմում են՝ գարնան վերջին օրն անմոռանալի դարձնելու հանդիսատեսի համար: Երեկ Արամ Խաչատրյան համերգասրահում կայացած համատեղ համերգը մոտ երկու ժամ դրական լիցքեր ու հաճելի պահեր պարգևեց արտիստների երկրպագուներին:

Ընդհանուր առմամբ, համերգային ծրագիրը բավականին հագեցած էր։ Երեկոն բացեց Իվետան, այնուհետև նրան շարունակեցին Արան ու Սոնան: Հնչեցին ինչպես հայտնի ու սիրված կատարումներ, այնպես էլ նոր երգեր: Օրը նշանակալից էր հատկապես Արա Մարտիրոսյանի համար, քանի որ Արամ Խաչատրյան համերգասրահի մեծ բեմում երգիչը վերջին անգամ եղել է 14 տարի առաջ: Հուզմունքն ու ուրախությունը միախառնվել էին՝ դահլիճում ապահովելով անսովոր ու հաճելի մթնոլորտ:

Երեկոյի ընթացքում Սոնան ու Արան կատարեցին վերջերս համատեղ ձայնագրած զուգերգը`«В сердце 40 градусов», որը ծնվել էր նրանց առաջին համագործակցությունից: Երգը հասուն սիրո մասին է։ Զուգերգի պրեմիերան եղել էր դեռ նախորդ ամիս՝ ակումբային համերգի ընթացքում: Կատարումը հանդիսատեսը բուռն ընդունեց, իսկ արտիստները խոստացան շուտով նաև տեսահոլովակ ներկայացնել:

Համերգի ուշագրավ ու առավել հետաքրքիր դրվագներին առաջարկում ենք ծանոթանալ BlogNews.am-ի ֆոտոշարքում:

tert (2) copytert (4) copytert (6) copytert (7) copytert (9) copytert (10) copytert (14) copytert (16) copytert (19) copytert (21) copytert (22) copytert (25) copytert (27) copytert (29) copytert (31) copytert (32) copytert (33) copytert (34) copytert (35) copytert (36) copytert (37) copytert (38) copy

Նյութը՝ Էմմա Վարդանյանի
Լուսանկարները՝ Հրանտ Մարինոսյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել