Կտավատի սերմերից պատրաստվող դիմակը հարմար է ցանկացած մաշկի համար, բայց ամենահիանալի էֆեկտն այն գործում է ծերացող մաշկի համար, որը կորցրել է իր առաձգականությունը: Այդպիսի մաշկն ունի դիմային մկանների ձգման կարիքը:
Ճիշտ կիրառման դեպքում արդեն 15 պրոցեդուրայից հետո նկատելի է դեմքի մաշկի վիճակի բարելավումը, կնճիռների, քթաշրթային ծալքերի նոսրացումը:
Դեմքի ուրվագիծն ավելի հստակ է դառնում, պարանոցի մաշկը` ձգվում:

Դիմակը պատրաստվում է ամեն օր առավոտյան, օգտագործվում երեկոյան: Ամեն օր՝ նոր դիմակ: Պատրաստման համար պետք է վերցնել 1 թեյի գդալ կտավատի սերմ, որի վրա պետք է լցնել 1/3 բաժակ եռաջուր: Դրանից հետո անհրաժեշտ է մի քանի րոպե թափահարել թուրմը, ծածկել այն թղթե անձեռոցիկով և թողնել մինչև երեկո:

Երեկոյան սերմերը լորձ են անջատում, որն էլ պետք է քսել դեմքի և պարանոցի մաքրած մաշկի վրա: Անհրաժեշտ է քսել շերտը շերտի վրա և թողնել ամեն շերտը մինչև չորանալը: Քսել առնվազն 5 շերտ: Դրանից հետո անհրաժեշտ է պառկել փակ աչքերով և փորձել անշարժ մնալ 15-20 րոպե: Դրանից հետո անհրաժեշտ է լվանալ դիմակը գոլ ջրով և դեմքին սնուցող քսուք քսել: Խորհուրդ է տրվում իրականացնել այդպիսի 12-15 պրոցեդուրա, և դուք ձեզ չեք ճանաչի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել