Yerkir.am-ը գրում է.

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր այցը Աստանա իրականացրել է էկոնոմ կլասի չվերթով. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Նրա խոսքով՝ այսուհետ սա է լինելու նոր կառավարության աշխատաոճը: Նա ընդգծեց, որ Ավինյանը միայնակ է գնացել, ու այս առումով ծախսերը միանշանակ կրճատվելու են։

«Պատվիրակության կազմի թիվն էլ պայմանավորված է լինելու միայն ու միայն անհրաժեշտությամբ։ Որևէ մեկն այսուհետ շրջագայության նպատակով արտերկիր չի մեկնելու: Որպես աշխակազմի ղեկավար ես եմ որոշում այդ հարցերը, և եթե փոխվարչապետն էկոնոմ կլասով է երթևեկում, ապա մնացած բոլոր նախարարները ևս պետք երթևեկեն էկոնոմ կլասով»,- շեշտեց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել