««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկու­թյուններով՝ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանն այս օրե­րին մասնակցում է ԵԽԽՎ հանձնաժո­ղովների նիստին, բայց ներկուսակցա­կան հանձնարարականով: Նա հիմա փորձում է եվրոպացիների մոտ տպա­վորություն ստեղծել, թե ՀՀԿ-ն՝ նախկին իշխանությունները, Հայաստանում անխնա հալածվում են, դարձել են ատե­լության քարոզչության զոհ: 

Բացի այդ, նա փորձելու է գնահատականներ կոր­զել եվրոպացիներից, որ այս պահին Հայաստանում արտահերթ խորհրդա­րանական ընտրություններ անցկացնե­լու անհրաժեշտություն չկա, իսկ եթե այդ ընտրությունները պետք է անցկաց­վեն, ապա ժամանակ պետք է տրվի քա­ղաքական ուժերին նախապատրաստ­վելու: Սա էլ ՀՀԿ-ին պետք է, քանի որ հույս ունեն՝ այդ ժամանակում նոր իշ­խանության վարկանիշը կընկնի, իրենք էլ կկարողանան հակահեղափոխություն անել:
Միայն թե, նկատենք, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին մայիսի 29-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում բառացի ասել է. «ԵՄ-ն պատրաստ է աջակցել ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացմանը»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել