Բաղադրիչներ
- Միջուկի համար՝
- սպիտակաձավար - 1 ճ/գ
- շաքարավազ - 2 ճ/գ
- կաթնաշոռ - 350 գ
- ալյուր - 1 ճ/գ
- թթվասեր - 2 ճ/գ
- ձու - 1 հատ
- Խմորի համար՝
- կարագ - 100 գ
- շաքարավազ - 100 գ
- սոդա - 0.5 թ/գ
- ձու - 1 հատ
- ալյուր - 320 գ
- թթվասեր - 125 գ
- աղ - 0.5 թ/գ
Պատրաստման եղանակը
Պատրաստում ենք միջուկը: Կաթնաշոռն անցկացնում ենք մաղով, ավելացում ալյուրը, թթվասերը, շաքարավազը, սպիտակաձավարը և լավ խառնում ենք: Ձվի սպիտակուցն առանձնացնում ենք դեղնուցից: Սպիտակուցը լավ հարում ենք և լցնում նախորդ զանգվածի մեջ:
Պատրաստում ենք խմորը: Սենյակային ջերմաստիճանի կարագը շաքարավազի հետ լավ հարում ենք, ավելացնում թթվասերը, ձուն և լավ խառնում ենք:
Այնուհետև լցնում ենք ալյուրն ու սոդան և խմոր հունցում: Խմորը գնդում ենք, ծածկում պոլիէթիլենային թաղանթով և 30 րոպեով տեղափոխում սառնարան:
Խմորը զիգզագաձև ծայրերով շրջանների ենք բաժանում, դնում ենք միջուկը և զգուշությամբ ծածկում:
Շոռակարկանդակները շարում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ, վրան ձվի դեղնուց քսում և թխում նախօրոք 200 աստիճան տաքացրած ջեռոցում 15-20 րոպե:
Ահա և վերջ:

Պատրաստեցինք շատ համեղ շոռակարկանդակ։
Նյութի աղբյուր՝ http://www.cooks.am/%D5%B7%D5%B8%D5%BC%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%AF%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A1%D5%AF/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել