Hraparak.am-ը գրում է.

Այսօր մամուլում լուրեր տարածվեցին, թե 2015 թվականից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար հանդիսացող Վլադիմիր Հակոբյանը նշանակվել է ԱԱԾ Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ։ Լուրի իսկությունը պարզելու համար Hraparak.am-ը կապ հաստատեց ԱԱԾ լրատվական բաժնի ղեկավար Սամսոն Գալստյանի հետ, վերջինս հերքեց լուրն ասելով․

«Վլադիմիր Հակոբյանը հանդիսանում է ԱԱԾ սպա, զինծառայաող, որը գործուղված էր նախագահի աշխատակազմ, որպես մամուլի քարտուղար։ Վերջինս իր ծառայությունն ավարտելուց հետո գտնվում է ԱԱԾ կադրերի ռեզերվում»։

Հարցին, թե այդ դեպքում Ս.Գալստյանն ինչու՞ էր ավելի վաղ հաստատել տվյալ նշանակման մասին տեղեկությունը, վերջինս պատասխանեց․

«Տեղի էր ունեցել շփոթմունք, այդ պահին ես պարզապես չէի կարողացել կապ հաստատել ԱԱԾ տնօրենի հետ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել