Armtimes.com-ը գրում է.

Իսպանիայի խորհդարանը հունիսի 1-ին կքննարկի կառավարությանը անվստահություն հայտնելու հարցը: Նախագծի հեղինակը Սոցիալիստական կուսակցության առաջնորդ Պեդրո Սանչեսն է:

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի կառավարությանն անվտահություն հայտնելու համար անհրաժեշտ են խորհրդարանի բացարձակ մեծամասնության ձայները՝ 176 քվե: Սոցիալիստական կուսակցության խմբակցությունն ունի 84 մանդատ, նրան աջակցող Podemos խմբակցությունը՝ 67:

Ենթադրվում է, որ Սոցիալիստական կուսակցության նախաձեռնությանը կողմ կքվեարկեն նաեւ կատալոնական երկու կուսակցություններ, որոնք միասին ունեն 17 մանդատ: Մնացած 6 քվեները կապահովեն Բասկյան ազգային կուսակցության պատգամավորները:

Այդպիսով, շատ հնարավոր է, որ վաղը Մարիանո Ռախոյը զրկվի վարչապետի պաշտոնից: Այդ պարագայում նրա տեղը կզբաղեցնի Սոցիալիստական կուսակցության առաջնորդ Պեդրո Սանչեսը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել