Armtimes.com-ը գրում է.

ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրրողների հետ ճապազրույցում ԳՄ անդամ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ պատրաստ են կառավարության հետ քննարկել արտահերթ ընտրությունների անցկացումը:

«Մենք պատրաստ ենք արտահերթ ընտրությունների շուջ քննարկումների, բայց այն պետք է տեղի ունենա ԱԺ բոլոր քաղաքական ուժերի միջեւ: Սակայն, մենք մինչեւ հիմա որեւէ քննարկման հրավեր չենք ստացել: Մենք ողջունում ենք Փաշինյանի այն միտքը, որ պետք է ընտրություններն անցկացնենք մի քանի մեխանիզմներ փոփոխելով: Նա խոսում է մատնահետքերի մեկ միասնակա համակարգի ներդրամ մասին,  ողջյունում ենք»,- ասաց նա:

Հարությունյանն անդրադառնալով նաեւ նրան, որ նոր կառավարությունը կողմ չէ ռյտինգային ընտրակարգին, իսկ ՀՀԿ-ն այն համարում է լավագույն տարբերակը:

«Ինչ վերաբերվում է ռեյտինգային համակրագին, ապա մենք ասում ենք, որ սա շատ օգտակար է: Մենք պատրաստ ենք քննարկել նաեւ այս հարցը, թեեւ կարծում ենք, որ սա լավագույն տարբերակնն է Հայաստանի համար»,- նշեց նա:  

ՀԺ-ի հարցին, թե ինչով է պայմանավորված այս ժամանակահատվածում գործող կառավարությանը համագործակցության մեսիջ հղելը, Դավիթ Հարությունյանը նշեց, որ սրա արվում է նրա համար, որպեսզի հասարակությունում թյուրիմացությւոն կար, որ ՀՀԿ-ն փորձում է տապալել ընտրությունները:

Հարցին էլ, թե ՀՀԿ-ն փոխում է իր դիրքորոշումը եւ ցանկանում է գնալ արտահերթ ընտրությունների, Հարությունյանն ասաց.

«Ոչ թե փոխում ենք դիրքորշումը, այլ ատրաստ ենք քննարկել արտահերթի հարցը: Ռեյտինգայինին՝ բաց ցուցակների մասով պատրաստ ենք քննարկել, ներկայացնել մեր փաստարկները, լսել հակափաստարկները: Որեւէ փակ, չքննարկվող հարց չկա: Միակ բանը, Փաշինյանին այն երկու սկզբուքնները, որ հայտարարել է, հույս ենք հայտնում, որ չեն նահանջելու»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել