Aysor.am-ը գրում է.

2017 թվականի բյուջեի քննարկման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները բարձրաձայնում են աշխատավարձերի, կենսաթոշակների բարձրացման ու սոցիալական բեռը թեթևացնելուն ուղղված մի շարք խնդիրներ, որոնց մասին մշտապես խոսվում է, մինչդեռ դրանք լուծում չեն ստանում։ Կարող է արդյոք նոր կառավարության ծրագիրը որոշակի իրավիճակ փոխել, թե ոչ։ Այս հարցին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։  

- Պարոն Բագրատյան, ամեն տարի բյուջեի քննարկման ժամանակ ձեր խմբակցությունն անընդհատ բարձրաձայնում է խնդիրներ, որոնք չեն լուծվում, իսկ ՀՀԿ-ն պնդում է, որ Փաշինյանի ծրագիրը չի տարբերվելու իրենց ծրագրից։ Կարծո՞ւմ եք հաջորդ կատարողականի ժամանակ ձեր դժգոհությունները կմեղմվեն և այս պատկերն այլևս չենք ունենա։

- Երբ անընդհատ այդ հարցերը բարձրացնում ենք, շատերն են մտահոգություն հայտնում՝ արդյոք մեր ձայնը հասանելի է։ Անընդհատ տեսնում ենք հանրապետականները դեմ են քվեարկում և ոչինչ հնարավոր չի լինում անել, մեր օրենսդրական նախաձեռնությունները արգելափակվում էին քվեարկության արդյունքում, բայց ես միշտ նշել եմ, որ սա հանրային հարթակ է, և մեր բարձրացած հարցերը հանրությունն անպայման քննարկում ու ձևավորվում է կարծիք։ Հնարավոր է գործողություններ անել, օգնել քաղաքացիներին ավելի պաշտպանված լինել, բայց իշխանությունը դա չի անում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել