Armenpress.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 31-ին Անկարայում ընդունել Է ՌԴ նախագահի՝ սիրիական խնդրի կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւին: Այդ մասին մի խումբ լրագրողների, որոնց թվում Էր նաեւ ՏԱՍՍ-ի թղթակիցը, հայտնել Է Թուրքիայի ղեկավարի դիվանատան աղբյուրը:

«Էրդողանի եւ Լավրենտեւի հանդիպումն ավարտվել Է»,-ասել Է նա: Բանակցություններն անցել են մամուլի համար փակ ռեժիմով եւ տեւել են մեկուկես ժամ: Դրանց արդյունքների վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ չեն արվել: Անցած շաբաթ Ալեքսանդր Լավրենտեւը եւ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Վերշինինը Դամասկոսում եւ Անկարայում քննարկել են Սիրիայում քաղաքական կարգավորման գործընթացը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել