Անպտղության երևույթը զույգերը շատ դժվարությամբ են հաղթահարում: Դա բավականին տհաճ և նյարդային երևույթ է,  ուստի հարկավոր է հասկանալ անպտղության պատճառները:

#1 Էնդոմետրիոզ

Սա խանգարում է, որը խոչընդոտում է ձվաբջջի հասունացմանը մենստրուալ ցիկլի ժամանակ: Կանացի անպտղության ամեն 3-րդ դեպքը կապված է էնդոմետրիոզի հետ:

#2 Ձվարանների պոլիկիստոզ

Այս սինդրոմը կապված է երեխաներ ծննդաբերելու տարիքում գտնվող կանանց մոտ հորմոնալ խախտումների հետ: Այս հիվանդության բուժման համար հիմնականում կիրառվում է հորմոնալ թերապիա, որը հրաշալի արդյունքներ է տալիս:

#3 Ավելորդ քաշ

Այս իրավիճակը խախտում է օրգանիզմի բալանսը, որը հարկավոր է հղիանալու համար: Սակայն քաշի անգամ չնչին փոփոխությունները կարող են բարելավել իրավիճակը: Հարկ է նշել, որ չափից դուրս նիհարությունը նույնպես կարող է բացասաբար անդրադառնալ հղիանալու վրա:

#4 Ինֆեկցիաներ

Խոսքը վերաբերում է ինչպես սեռական ճանապարհով փոխանցվող վարակներին, այնպես էլ այլ բնույթի վարակների: Բանն այն է, որ այդ վարակները խոչընդոտում են արգանդային խողովակների բնականոն աշխատանքը:

#5 Վատ առողջություն

Անպտղության պատճառ կարող են լինել նաև ընդհանուր առողջական խնդիրներ՝ անորակ սնունդ, որոշակի գոյացություններ, իմունային հիվանդություններ, ինչպես նաև ծեր տարիքը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել