Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը նյարդայնանում է, որ ստիպված է լինելու դուրս գալ երկրից՝ Սինգապուրում Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու համար, քանի որ զգուշանում է իր բացակայության ընթացքում հնարավոր ռազմական հեղաշրջումից։ Այս մասին հաղորդում է chosun.com պարբերականը։

«Բացառությամբ այս տարի երկու անգամ Չինաստան կատարած այցին, Կիմ Չեն Ընը իշխանության գալուց ի վեր երբեք չի լքել Հյուսիսային Կորեայի տարածքը»,– գրում է պարբերականը։

Կիմ Չեն Ընի ամենօրյա աշխատանքային գրաֆիկը հայտնի է միայն նրան մոտ կանգնած անձանց նեղ շրջանակին։ Հյուսիսկորեական ԶԼՄ–ներում հաղորդագրությունները հրապարակվում են միայն նրա ուղևորություններից և հրապարակային ելույթներից հետո։

Սինգապուրում գագաթնաժողովի ամսաթիվն արդեն հրապարակվել է. այն տեղի է ունենալու հունիսի 12-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել