River Island հագուստ արտադրող բրենդը և ASOS առցանց ռիթեյլերն աղջիկներին տոպ են առաջարկել՝ մարմնի վերևի մասում կապված ջինսե բաճկոնի տեսքով։

Տոպով մոդելի լուսանկարը հայտնվել է Instagram-ի զվարճալի էջում, որ նվիրված է ASOS-ի անհեթեթ իրերին։ Նկարի աղջիկը ջինսե բաճկոնն այնպես է հագել մերկ մարմնի վրա, որ նրա ուսերը բաց են մնացել, ընդ որում՝ կոճակները կոճկված են, իսկ թևերը կապված են փորին։

«Կարենը մինչ այդ երբեք բաճկոն չէր հագել»,– կատակել են էջի ադմինները՝ հրապարակման նկարագրության մեջ։

Սպիտակ River Island տոպը վաճառվում է 47 դոլարով։

Image result

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել