Ոստիկանությունն այսպես կոչված «օրենքով գողերի» հավաք է կասեցրել մայրաքաղաքի հյուրանոցներից մեկում: Համապատասխան գործողություններ են իրականացվել: Միևնույն ժամանակ մասնակիցներին զգուշացվել է հետագայում այդօրինակ հավաքներից ձեռնպահ մնալու անհրաժեշտության մասին: Ոստիկանությունն այսուհետև էլ տեսադաշտում է պահելու նմանատիպ կենսակերպի հակում ունեցողներին և օպերատիվ իրավիճակը վերահսկելի պահելու նպատակով հետևողականորեն իրականացնելու է օրենքով վերապահված բոլոր գործողությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել