Yerkir.am-ը գրում է.

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանն այսօր բավարարել է ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Խաչատուր Գիչյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ` պաշտպան Մարինե Ֆարմանյանի միջնորդությունը և նրա նկատմամբ խափանման միջոց ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը:

Հիշեցնենք, որ, համաձայն մեղադրական եզրակացության, Խաչատուր Գիչյանը կազմակերպված խմբի կազմում ընդգրկված անձանց կողմից 2016թ. հուլսի 17-ին, զենքի օգտագործմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները և տրանսպորտի միջոցները զավթելուն, ապա զավթածն ազատելու պայմանով պետությանը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց հրաժարականի, ինչպես նաև Ժիրայր Սեֆիլյանին և մի շարք այլ անձանց ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկներից ազատ արձակելու վերաբերյալ պահանջներ ներկայացնելուն օժանդակելու դիտավորությամբ 2016թ.հուլիսի 16-ին նախապես խոստացել , իսկ հաջորդ օրը՝ հուլիսի 17-ին կազմակերպված խմբի անդամներին է տրամադրել իր տիրապետման տակ գտնվող «ԿռԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատար ավտոմեքենա ՝ օժանդակելով նշված հանցավոր արարքի կատարմանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել