Հայաստանում ուշադրություն են գրավում 3 "գաղափարական" ևրևույթ, որտեղ կան սեփական քարոզիչներ և գնում է երիտասարդների "ուղեղների լվացում":

1. "Ազգայնական" (որպես կանոն, խրախուսվում է իշխանության կողմից).

Այստեղ քարոզիչները, փառաբանելով մեր Ազգի անցյալը, հորդորում են ոչ մի բան չանել՝ մինչև չհասկանանք մեր ով լինելը, Առաքելությունն ու Գաղափարախոսությունը: Այսպիսով, երիտասարդները կտրվում են իրական արդի մարտահրավերներից և մասնակցում երկար ու ձիգ քննարկումներին և տիսական միջոցառումներին:

2. "Աշխարհաքաղաքացիական" (որպես կանոն, խրախուսվում է դրսի ուժերի կողմից).

Այստեղ քարոզիչները, փառաբանելով Մարդու իրավունքները, հորդորում են լինել շատ ակտիվ՝ ստեղծելով աղմուկ և իրարանցում: Այսպիսով, երիտասարդները կտրվում են Ազգից և մասնակցում պետկական և անպետք գրեթե բոլոր միջոցառումներին:

3. "Կուսակցապետական" (որպես կանոն, խրախուսվում է իշխանության կամ դրսի ուժերի կողմից՝ կախված իրավիճակից).

Այստեղ քարոզիչները, փառաբանելով սեփական կուսակցության "գաղափարախոսությունը" և "ծրագիրը", հորդորում են լինել շատ ակտիվ՝ ներգրավվելով ներկուսակցական կյանքի մեջ: Այսպիսով, երիտասարդները դառնում են հատվածապաշտ, մեծարում կուսակցապետ[եր]ին և խաթարում Ազգի ամբողջական սերնդափոխությունը:

Հ.Գ.
Գ.Նժդեհը և՛ բացահայտում էր մեր ով լինելը, Առաքելությունն ու մշակում Գաղափարախոսություն, և՛ ակտիվ պայքարում տվյալ պահին իրական մարտահրավերների դեմ և՛ խիստ բացասական էր վերաբերում կուսակցական հատվածապաշտւթյանը…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել