«Արդեն հայտնի է, թե ովքեր են լինելու ՀՀ մարզերից 6-ի ղեկավարները: Նրան­ցից երկուսը ՀՅԴ-ականներ են, իսկ մյուս չորսը՝ Նիկոլ Փաշինյանի թիմա­կիցները: Դեռ պարզ չէ, թե ԲՀԿ-ին որ մարզերն են բաժին հասնելու, կառավա­րության առաջիկա նիստի հաստատմա­նը ներկայացված թեկնածուների մեջ ԲՀԿ-ականներ չկան, ինչը թույլ է տալիս ենթադրելու, որ այս հարցում վարչա­պետ Փաշինյանի ու ԲՀԿ-ի միջև հա­մաձայնություն չկա: 

«Ժողովուրդ» օրա­թերթը պարզեց, որ ՀՅԴ-ական Աշոտ Սիմոնյանը կրկին կվերանշանակվի Արագածոտնի մարզպետի պաշտոնում: Նա այդ պաշտոնին նշանակվել էր ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիայի ժամանակ: Մյուս ՀՅԴ ԳՄ անդամը Իշխան Սաղաթելյանն է, ով կնշանակվի Գեղարքունիքի մարզպետ: Այս մարզի համար պայքա­րում էր նաև «Ծառուկյան» դաշինքը, սակայն այն բաժին հասավ ՀՅԴ-ին: Սաղաթելյանը ԱԺ ընտրություններին այդ ընտրատարածքում ՀՅԴ-ի վարկանիշային թեկնածուն էր և ստացել էր 3458 ձայն:
Շիրակի մարզպետ կնշանակվի Կարեն Սարուխանյանը, որ հանդիսա­նում է ՔՊ անդամ: Վահե Ղալումյանը, ով նշանակվելու է Տավուշի մարզպետ, Նիկոլ Փաշինյանի համակիրներից է վաղուց, սակայն մինչ այժմ էլ անկու­սակցական է: Նա Իջևանի ավագանու անդամ է: Կոտայքի մարզպետ է նշա­նակվելու Ռոմանոս Պետրոսյանը, որն էլ ՔՊ հիմնադիր անդամ է և «Ելք» դաշ­ինքի պատգամավորի թեկնածու է եղել, ԱԺ ընտրություններում Կոտայքում ստացել էր 924 ձայն: Արարատի մարզ­պետ էլ կնշանակվի Գարիկ Սարգսյանը, ով Նոր Կյանքի գյուղապետն է, որը ՀՀԿ իշխանության օրոք հաղթել էր իշ­խանական թեկնածուին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել