Մինչ սիրիական կառավարական ուժերը ծրագրում են երկրի հարավային և հարավարևմտյան շրջանները ևս տարաբնույթ հակակառավարական խմբավորումներից վերջնականապես ազատագրելու ռազմագործողությունը՝ այդ նպատակով Ռուսաստանի միջոցով մի շարք կնճռոտ հարցերի շուրջ համաձայնություն ձեռք բերելով սահմանակից Հորդանանի և Իսրայելի հետ, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հերթական մասշտաբային գրոհն է նախաձեռնել երկրի կենտրոնում՝ կենտրոնական Հոմս նահանգի հայտնի Պալմիրա շրջանի դեմ:

Մայիսի 30-ի վաղ առավոտյան լավ զինված ջիհադականների կազմակերպված խմբերը հարձակվել են Պալմիրայի մի շարք ռազմավարական նշանակության շրջանների ուղղությամբ (Բադիա, Համիմա), կառավարական ուժերի սակավաթիվ զինծառայողներ փորձել են դիմագրավել հարձակումը. որոշ աղբյուրների հաղորդմամբ՝ դեռևս շարունակվում են կատաղի մարտերը:

Վերոնշյալը հերթական անգամ փաստում է, որ, չնայած վերջին շրջանում Սիրիայում նկատվող որոշ դրական միտումներին, այսուհանդերձ, միանշանակորեն կարելի է պնդել, որ այս հակամարտությունը դեռ բավական հեռու է կարգավորումից, ավելին՝ դեռևս խիստ առարկայական է նաև տարաբնույթ ահաբեկչական տարրերից բխող սպառնալիքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել