Բաղադրիչներ

  • ձվի սպիտակուց - 6 հատ
  • շաքարավազ - 385 գ
  • գետնանուշ - 300 գ
  • օսլա (крахмал) - 3 ճ/գ
  • ջուր - 50 գ
  • խտացրած կաթ - 2 ճ/գ
  • կարագ - 150 գ
  • վանիլին
  • ջեմ խնձորի - 2-3 ճ/գ
  • կակաոյի փոշի - 1 թ/գ

Պատրաստման եղանակը

Գետնանուշը բովում ենք տապակի մեջ կամ ջեռոցում, ապա հեռացնում ենք կեղևն ու բլենդերով մանրացնում:Ռահաթ-3
Տորթը կազմված է 3 սպիտակուցային շերտից: Առաջին շերտի համար ձվի 2 սպիտակուցը հարում ենք՝ կամաց-կամաց ավելացնելով 100 գ շաքարավազը:
Ռահաթ-4
4 ճ/գ գետնանուշին ավելացնում ենք 1 ճ/գ օսլա, ապա լցնում ենք սպիտակուցային զանգվածն ու լավ խառնում ենք:
Ռահաթ-5
Յուղաթղթի վրա զգուշորեն լցնում ենք բեզեն ու եփում ենք 120-130 րոպե 160 աստիճան ջերմությամբ: Պետք է ստացվի ոչ շատ չոր շերտ: Նույն ձևով պատրաստում ենք մյուս երկու շերտերը:
Ռահաթ-6
Այժմ պատրաստում ենք սերուցքային կրեմը, որի համար 50 գ ջուրը եռացնում ենք, ավելացնում ենք 85 գ շաքարավազը: Եռալուց հետո ավելացնում ենք խտացրած կաթն ու 10 րոպե եփում թույլ կրակի վրա: Ապա հանում ենք կրակի վրայից ու թողնում ենք, որ սառչի:Ռահաթ-7
Հարում ենք փափկած կարագն ու գդալով կամաց-կամաց ավելացնում ենք սառած անուշահյութը և վանիլը:
Ռահաթ-8
Կրեմի 2/3 մասը դնում ենք մի կողմ, իսկ մնացած մասին ավելացնում ենք կակաո:
Ռահաթ-9
Տորթի ստորին շերտը պատում ենք սերուցքային կրեմով, երկրորդ շերտը՝ խնձորի պտղահյութով:
Ռահաթ-10
Տորթի վերին շերտը պատում ենք շոկոլադե կրեմով, կողքի հատվածները զարդարում ենք գետնանուշով:
Ռահաթ-11
Ահա և պատրաստ է մեր տորթը:
Ռահաթ-12
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել