«Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում թեև ողջունել է Ղարաբաղը բանակցային սեղան վերադարձնելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, բայց միաժամա­նակ նշել է, որ այդ հարցում այնքան էլ լավատես չէ: «Բանակցային գործընթացում ակնկալվող հաջողությունը, մի­անշանակ, պայմանավորված է արցախյան կողմի լիարժեք ներգրավմամբ: Եվ շատ ուրախ եմ, որ ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանը վերահաստատեց դրա վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը: Սակայն այս պահին որևէ հեռանկար չեմ տես­նում, քանի որ, ինչպես բազմիցս նշել եմ, Ադրբեջանի իշխանության ապակառուցողական վարքի պատճառով բո­վանդակային բանակցություններ չկան, կան հանդիպումներ, որոնք հիմնախնդրի վերջնական կարգավորման ուղ­ղությամբ էական առաջընթաց չեն կարող ապահովել»,- ասել է նա: Ըստ Հարությունյանի՝ «Ադրբեջանի իշխանու­թյան ոչ ադեկվատ արձագանքը ևս մեկ անգամ փաստեց, որ այդ երկրում հիմնախնդրի խաղաղ և վերջնական լուծ­մանը դեռևս որևէ կերպ պատրաստ չեն»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել