«Ազգային անվտանգության ծառայությունը մայիսի 30-ին հրապարակել է տեղեկություն այն մասին, թե ինչպես է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտա­նիքին պատկանող «Ալեքս Հոլդինգ» ընկերությունն օրեն­քին հակասող զանազան հնարքների միջոցով թաքցրել 40 միլիարդ դրամի շրջանառությունից առաջացող 20 տո­կոս ԱԱՀ և շահութահարկը՝ վճարելով ընդամենը 2 տոկոս շրջանառության հարկ:

Դա, ըստ ԱԱԾ հայտարարու­թյան, արվել է մի քանի հա­րյուր, այսպես ասած՝ կեղծ ԱՁ գրանցելու միջոցով, տարբեր քաղաքացիների անձնագրե­րով: Այլ կերպ ասած՝ ԱԱԾ հայտարարությունից պարզ է դառնում, որ պետությունից թաքցվել են տասնյակ միլիարդավոր դրամներ: ԱԱԾ-ն հայտարարել է քրեական գործ հարուցելու մասին: Ինչ խոսք, քանի դեռ չկա դատա­րանի որոշում հանցանքի մա­սին, որևէ մեկը չի կարող հա­մարվել հանցագործ, և այդ իմաստով պարտավոր ենք հարգել անմեղության կանխավարկածը:
Մյուս կողմից՝ ԱԱԾ-ն բացա­հայտում և հայտարարում է այն, ինչի մասին երևի թե տե­ղյակ էր Հայաստանի գրեթե ցանկացած ակտիվ քաղաքացի, որին քիչ թե շատ հետաքրքրել է, թե ինչու է պե­տությունը հասել այն վիճա­կին, երբ ապրել է փաստացի պետական պարտքով: Որովհետև մի քանի տասնյակ ըն­տանիքներ, օգտագործելով իշխանության տարբեր մար­մինների հետ ստվերային հա­մաձայնությունները և յուրացնելով իշխանական լծակ­ները, ապրել են պետության հաշվին:
ԱԱԾ-ն հայտարարել է, որ ՊԵԿ-ի նախկին ղեկավարու­թյունն այդօրինակ ստվերա­յին համաձայնությունների մեջ է եղել ոչ միայն «Ալեքս Հոլդինգ»-ի, այլ նաև 11 այլ խո­շոր առևտրային ցանցերի հետ, ինչը նշանակում է, որ առնվազն ևս 11 առևտրային ցանց կարող է կասկածվել պետության հաշվին հարս­տանալու հանցավոր գործու­նեության համար»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել