«Երեկ «Փաստ» օրաթերթ զանգահարած քաղաքացին տեղեկացնում էր, որ տրանզիտով դեպի ԱՄՆ մեկնելու համար օդանավում, այսպես կոչված, «լավ տեղերի» համար իրենից գումար չեն ուզել, ուղղակի աշխատակիցներից մեկը խնդրել է մի փոքրիկ փաթեթ տեղափոխել իր հետ: Մանրամասն ստուգելուց հետո, երբ պարզվել է, որ փաթեթում «կրիմինալ» չկա, միայն հագուստ է, համաձայնել է, ինչի դիմաց իրեն առաջարկել են հարմարավետ տեղ՝ կեսկատակ-կեսլուրջ հավելելով, որ դա նախկինում լուրջ գումար արժեր:

Մեր ունեցած տեղեկություններով, իրականում այդ կատակի մեջ կատակի տոկոսը չափազանց քիչ է: «Զվարթնոց» օդանավակայանում տարիներ շարունակ գործել է ստվերային գումարների շրջանառության լուրջ օղակ: Մասնավորաբար, մեր աղբյուրները պնդում են, որ օդանավում «լավ տեղեր» ամրագրելու համար մարդիկ վճարել են 50100 դոլար՝ կախված թռիչքի հեռավորությունից կամ տրանզիտի առկայությունից:

Բնականաբար, այդ գումարները պաշտոնական գրանցում չեն ունեցել, ավելին, «գանձվել» են աչքից հեռու տեղերում: Ասում են՝ մոտ քսան օր է՝ այդ «ծառայությունն» այլևս չի գործում, առավելագույնը՝ սոսկ ծանոթ-բարեկամների համար է մնացել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել