operativ.am-ը գրում է

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվող Altibox Norway Chess սուպերմրցաշարի երրորդ տուրում Լևոն Արոնյանը սևերով պարտվեց աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին։ Պարտիան ավարտվեց 31-րդ քայլում։

Այս տուրի 3 պարտիա ավարտվել է խաղաղ ելքով։ Ընթացքի մեջ է միայն Ուեսլի Սո (ԱՄՆ) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) պարտիան։

Երրորդ տուրից հետո 2.5 միավորով միանձնյա առաջատարը Կարլսենն է: Արոնյանն ունի 1 միավոր։

Նախորդ 2 տուրերում հայ գրոսմայստերը ոչ-ոքի է խաղացել աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի ու ԱՄՆ-ը ներկայացնող Ուեսլի Սոյի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել