Երեխաներն այնքան զգայուն են, որ նրանց հետ շփվելիս պետք է միշտ չափազանց զգույշ լինել։ Առանձնակի ուշադրություն է պետք դարձնել նրանց հետ շփվելիս օգտագործվող բառերին, քանի որ դրանք ուղղակի կերպով ազդում են նրանց մարդ տեսակի ձևավորման վրա։

Օրինակ՝ եթե երեխային որևէ բան բացատրելիս ագրեսիվ եք տրամադրված, ապա վստահ եղեք, որ ձեր երեխան էլ ագրեսիվ բնավորություն ձեռք կբերի, մինչդեռ հակառակ պարագայում նա նյարդային չի լինի։

Ահա ձեզ ենք ներկայացնում 5 բան, որ ոչ մի դեպքում չի կարելի ասել երեխային, անգամ եթե չափազանց բարկացած եք։

Image result for children

Ես այս ամենը քո համար եմ անում, բայց դու ոչինչ չես գնահատում

Իհարկե, երեխաներին պետք է սովորեցնել գնահատել այն ամենը, ինչ նրանք ունեն, բայց միաժամանակ հիշեք՝ դուք այդ ամենը նրա համար անում եք ոչ թե որպեսզի նա գնահատի դա, այլ որովհետև դուք նրա ծնողներն եք։ Այդ կերպ վարվելու դեպքում երեխային կթվա, թե դուք նրան խնամում եք դրա դիմաց այլ բան ստանալու ակնկալիքով։

Ապրես, այս անգամ բարձր գնահատական ես ստացել, բայց մի՞թե չես կարողանում միշտ բարձր գնահատական ստանալ։

Երբ գովասանքին հետևում է «բայց»-ով սկսվող նախադասություն, այն միանգամից կորցնում է իր դրական ազդեցություն ունենալու կարողությունը և փոխարենը բացասական ազդեցություն է ունենում երեխայի վրա։ Կա՛մ մի գովեք, կա՛մ էլ գովելիս մի արեք «բայց»-ով արտահայտություններ։

Image result for children

Դրանով փորդ մի լցրու, դեռ պետք է ճաշ ուտես

Թույլ տվեք երեխային, որ ինքն ընտրի այն, ինչ ցանկանում է ուտել։ Իսկ ո՞վ է ասել, որ ճաշն ավելի օգտակար է, քան, օրինակ, մրգերը կամ այն ուտելիքը, որը նա ուտում է մինչ ճաշը։ Բացի այդ՝ ձեր այդպիսի դիտողություններն ազդում են նրա ինքնագնահատականի վրա։

Հենց հիմա լռի՛ր, հերիք է լաց լինես

Հուզվելիս կամ լաց լինելիս մարդու միջից դուրս են գալիս բացասական լիցքերը։ Թույլ տվեք ձեր երեխաներին ազատվել այդ բացասական լիցքերից և արտահայտել իրենց զգացմունքները։ Սովորեցրեք, որ բոլորն էլ ունենում են թե՛ ուրախ, թե՛ տխուր օրեր։

Image result for children

Դու չափազանց ծույլ ես

Իրականում ոչ մի երեխա էլ ծույլ չէ։ Ձեր ասածը չանելու պատճառն ուրիշ տեղ փնտրեք․ միգուցե նրան որևէ բան հանձնարարելու սխալ եղանա՞կ եք ընտրել։ Եկեք անկեղծ լինենք՝ մեզնից ո՞վ կմոտիվացվի որևէ գործ անել այն բանից հետո, երբ մեզ կոչեն «ծույլ»։ Բացի այդ՝ ասում են՝ խոսքը ուժ ունի, հետևաբար որքան շատ ձեր երեխաներին ծույլ կոչեք, հավանականությունն այդքան կմեծանա, որ նրանք իսկապես ծույլ կդառնան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել