2016 թվականին իրականացված հետազոտությունների շրջանակներում գիտնականները պարզել են, որ կաթնամթերքի շուկայում որպես առանց գլյուտենի կաթ կարող է հանդես գալ ուտիճների կաթնագեղձերից մշակված կաթը։ Ուտիճների կաթի բաղադրության հետազոտությունը ցույց է տալիս, որ այն ավելի շատ է սպիտակուցներ և սննդային նյութեր պարունակում, քան կովի կամ այծի կաթը։

Սովորական կաթի համեմատ՝ ուտիճներից ստացված կաթն ավելի շատ է ցինկ, երկաթ, կալիում և այլ սննդային նյութեր պարունակում։ Ընդ որում, ուտիճների կաթի արտադրությամբ առաջինը զբաղվող Gourmet Grubb ընկերության ներկայացուցիչները նշում են, որ միջատների աճեցումն ու նրանց կաթի մշակումը շատ ավելի էժան և էկոլոգիապես ավելի մաքուր է քան ֆերմաներում հազարավոր կովեր պահելը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել