Aysor.am-ը գրում է.
Զիմբաբվեի նախագահ Էմերսոն Մնանգագվան հայտարարել է, որ ազգային ընտրությունները կանցկացվեն 2018 թվականի հուլիսի 30-ին, փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով Reuters-ին:
 
Ավելի վաղ Մնանգագվան հայտարարել էր, որ Ռոբերտ Մուգաբեի հրաժարականից հետո առաջիկա նախագահական և խորհրդարանական ընտրությունները երկրում կանցկացվեն ընթացիկ տարվա հուլիս ամսին:
 
Նոյեմբերի 2017-ի վերջին 93-ամյա Ռոբերտ Մուգաբեն հրաժարական էր տվել Զիմբաբվեի նախագահի պաշտոնից՝ իշխող «Զիմբաբվեյան աֆրիկյան ազգային միություն - Հայրենասիրական ճակատ» (ZANU-PF) կուսակցության ղեկավարության և զինվորականների ճնշման ներքո:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել