Ծագումով ղազախստանից կանադացի ցանցահեն Քարիմ Բարատովը ԱՄՆ դատարանի կողմից 5 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ ամերիկյան Yahoo IT ընկերության համակարգը կոտրելու համար, հաղորդում է Wall Street Journal-ը։

Սան Ֆրանցիսկոյի դատարանը 23-ամյա Բարատովին մեղադրել է 2014-ին ընկերության շուրջ 500 հազար օգտահաշիվներ կոտրելու մեջ։

Երիտասարդին կասկածում են նաև Ռուսաստանի հետ կապերի մեջ, որն իբր վարձել է նրան  Yahoo-ի փոստարկղերը կոտրելու և ընկերության վրա հարձակվելու համար։ Ցանցահենը պետք է նաև 250 հազար դոլար վճարի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել