Tert.amLife-ը գրում է..
Դերասանուհի Իվետա Եդիգարյանը հեռուստատեսային տևական դադարից հետո եթեր վերադարձավ աշնանը` «Անուղղելիները» սերիալով: Դերասանուհին ասում է, որ հասցրել էր կարոտել դերասանական աշխատանքը դեռևս այն ժամանակ, երբ ԱՄՆ-ում էր գտնվում: Tert.am Life-ը հետաքրքիր զրույց է ունեցել Իվետայի հետ, որի ընթացքում նա խոսել է ինչպես ներկայիս գործունեության, այնպես էլ ամուսնալուծությունից տարիներ անց ընտանիք կազմելու ցանկության ու դստերը միայնակ մեծացնելու դժվարությունների մասին:
 
Դերասանուհին ասաց, որ առայժմ իր կյանքում փոփոխություն չկա, սակայն ամուսնալուծությունից տարիներ հետո կյանքը վերադասավորելու ցանկություն ունի և չի բացառում կրկին ընտանիք կազմելը. «Դեռևս միայնակ եմ, բայց հնարավոր է՝ մի գեղեցիկ օր իմ կյանքում նորություն լինի, քանի որ կյանքն իսկապես լի է անկանկալներով, հենց դրանով էլ հետաքրքիր է:
Ցանկացած մարդու համար էլ երբեք ուշ չէ կյանքը նորից դասավորելն ու ընտանիք կազմելը,-ասաց նա և ավելացրեց, որ ներկայումս նախկին ամուսնու հետ շփում չունի։ –Ժամանակին սիրել եմ, բայց հիմա չեմ էլ կարող ասել, որ ընկերներ ենք մնացել: Ոչ ընկերներ ենք, ոչ էլ թշնամիներ: Առհասարակ, աշխատում եմ շատ չշփվել նրա հետ: Որպես մարդ` մենք իրար չենք հասկացել, ինչպես լինում է նաև ընկերների, գործընկերների միջև»:
 
Իվետան, սակայն, չի սահմանափակել դստեր՝ Անգելինայի շփումը հայրիկի հետ, թեև նշեց, որ երեխայի խնամքի ու դաստիարակության հոգսերն ամբողջությամբ իր ուսերին են: «Աղջիկս, երբեմն, հանդիպում է հոր հետ, շփումը պահպանվում է։ Սխալ եմ համարում արգելք դնելը: Ամուսնալուծությունից հետո սկզբնական շրջանում շատ դժվարությունների հանդիպեցի, հիմա սկսել եմ չնկատել այդ դժվարությունները: Երբ դրանք հաղթահարում ես, դառնում են սովորական: Չեմ վախենում դժվարություններից, համառորեն շարունակում եմ առաջ գնալ ու ձգտել ավելիին՝ թեկուզ իմ երեխայի ապագայի համար: Եթե ճակատագիրն այդպես է դասավորվում, հոգ չէ, պետք է միշտ ձգտել առաջ»,-ասաց նա:
 Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել