Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ են նշանակվել: Այսպես՝ Գաբրիել Բալայանը և Մակար Ղամբարյանը նշանակվել են պաշտպանության նախարարի տեղակալներ։ Ռուբեն Ռուբինյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ: Ալբերտ Աբգարյանը, Տիգրան Ուլիխանյանը, Հայկ Սարգսյանը նշանակվել են պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալներ։

Վարչապետի հրամանով Իշխան Կարապետյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն, Էնրիկո Ապրիամովն ազատվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել