««ԳեոՊրոՄայնինգ» ՍՊԸ-ն, որը ռուսական կապիտալով ըն­կերություն է, Հայաստանում լուրջ խնդիրներ ունի: Մեր տեղե­կություններով՝ այս ընկերության հարցն արդեն հասել է ՌԴ նա­խագահ Վլադիմիր Պուտինի աշխատակազմ: Այս ընկերությունն է շահագործում Հայաստանի ոս­կու ամենամեծ՝ Սոթքի հանքա­վայրը՝ տարեկան կորզելով մոտ 4 տոննա ոսկի և Ագարակի պղնձի ու մոլիբդենի հանքավայրը՝ կորզելով մոտ 4 մլն տոննա խտանյութ: Մինչդեռ այս ընկե­րության վճարած հարկերը, այն­քան չնչին են, որ կարելի է ասել՝ ընկերությունը դուրս է Հայաստանի հարկային դաշտից: Հա­յաստանի նոր իշխանություննե­րը կարող են ընդհանրապես ազգայնացնել այդ ընկերությու­նը՝ հաշվարկելով, թե Հայաստան գալու 11 տարիների ըն­թացքում ինչ եկամուտ է ստացել ընկերությունը և ինչ վնաս է կրել պետությունը, մինչդեռ ռուսա­կան կողմն էլ պնդում է, որ իրենք 504 մլն դոլարի ներդրում են արել, ինչը չի նշանակում, որ սեփականաշնորհել են Հայաստանն ու նրա ընդերքը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել