Հասարակության կողմից տվյալ երկրի բանակին նեցուկ կանգնելը, աջակցելն ընդունված պրակիտկա է ողջ աշխարհում: Այս թեմայի մասին էլ եմ խոսել, սակայն ավելորդ չեմ համարի ևս մեկ անգամ խոսել:

Իսրայելի բանակին քաղհասարակությունը ակտիվ աջակցում է: Կազմակերպվում են բարեգործական համերգներ, ճաշկերույթներ, ցուցահանդեսներ և գումարն ուղղում բանակին, ավելի կոնկրետ՝ որևէ ուղղության, որը լուծում է առողջության, անվտանգության, նույնիսկ սոցիալական հարցեր:

Թուրքիայի բանակին նույնպես աջակցում է հասարակությունը: Այստեղ, կարելի է ասել, այն համակարգվում է պետության անտես ձեռքով: Թուրքական բանակի զրահապատ մեքենաների մի որոշ մաս ձեռք է բերվում հենց հասարակության միջոցներով: Հիվանդանոցները, բուհերը, ԶԼՄ-ների և այլնի ներկայացուցիչներն ամեն տարի կազմակերպում են դրամահավաք և բանակի համար գնում կոնկրետ նյութատեխնիկական սարքավորումներ, հիմնականում դրանք լինում են ռադիոկապեր, որոնք տրամադրվում են երկրի հարավարևելյան նահանգներում տեղակայված զորամասերին:

Ասելիքս այն է, որ հասարակության կողմից բանակին աջակցելը չի նշանակում պետության անգործության հետևանք: Եթե այդպես կարծենք, ապա երկու տարի ծառայելուց հետո այլևս առաջնագիծ չպետք է գնանք, անգամ եթե պատերազմ է: Հայաստանում հասարակությունն ակտիվ ներգրավված է բանակին աջակցելու գործին, և հասարակությունը բացառապես զբաղվում է առողջության և անվտանգության պայմանների էլ ավելի բարելավմամբ: Քաղհասարակության ակտիվ դերը բանակում նաև սթափ է պահում որոշ վայ սպաների, ովքեր փակ հիմնարկում իրենց կարող են զգալ իրավիճակի տեր և թքած ունենալ շատ սպաների և զինվորների իրավունքների, արժանապատվության վրա: Քաղհասարակությունն ակամայից, այսպես ասած, իրականացնում է նաև վերահսկող ֆունկցիա...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել