«Հինգ տարուց ավելի է՝ Ար­մավիրի մարզի ուսուցիչներն իրենց աշխատավարձերից ամսական 1 տոկոս գումար են փոխանցում «Արմավիրի մշակույթ, սպորտ, երիտասարդություն» հիմնադրամին:

Ըստ հիմնադրամի կանո­նադրության՝ հանգանակու­թյունը մշակութային միջոցառումների և դպրոցներում մարզագույք ձեռք բերելու համար է: Գումարը փոխանց­վում է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ Արմավիրի մասնաճյուղին: Թավշյա հեղափոխու­թյունից հետո, մարզպետարանի ցուցումով, դպրոցնե­րում ուսուցիչներից ստորա­գրություններ են հավաքվում, թե իբր այդ գումարներն իրենք իրենց ցանկությամբ են փոխանցում հիմնադրամին, որպեսզի դպրոցներում մարզամշակութային կյանքն ակտիվացնեն, սպորտային և այլ պարագաներ ձեռք բերեն: Այսինքն՝ մարզպետարա­նը հետին ամսաթվով փաս­տաթղթեր է սարքում՝ փորձելով օրինական դաշտ բերել մի բան, որի «անունը կա, ամանում չկա»:

«Չենք իմանում, թե այդ փողերն ուր են գնում, ինչ նպատակի են ծառայում: Միայն գիտենք, որ ամեն ամիս մեր աշխատավարձից 1000-ական դրամ են «քա­շում», անունն էլ դնում են կա­մավոր: Սա կամավոր չէ, կամավոր-պարտադիր է»,- ասացին գյուղական դպրոցներից մեկում՝ խնդրելով չհրապա­րակել իրենց անունները:


Այդ դպրոցի աշխատակից­ները նույնիսկ ցանկացել են նամակով դիմել ԿԳ նախարարին ու խնդրել, որ հիմնադրամի 1000-ական դրամներն այլևս իրենցից չպահեն, բայց նրանց համարձակությունը չի ներել: Մտածել են՝ հետքերով կգան, ու իրենց համար լավ չի լինի»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել