Սա 24-ամյա Լյուբան է, որը հասարակ ռուս աղջիկ է: Նա համացանցի միջոցով կարողացավ սեր գտնել: Վերջինս ազատազրկման մեջ էր գտնվում: Երիտասարդը գրում, երկնքից աստղեր էր խոստանում, և աղջիկը հավատաց նրան: Ազատություն ստանալուց հետո զույգն ամուսնացավ և ցանկանում էր օրինակելի ընտանիք ունենալ: Իսկ ահա կարճ ժամանակ անց պարզվեց, որ ռոմանտիկ հեքիաթային ասպետն իրականում հասարակ տղա է, ում գլխում բանաստեղծությունների փոխարեն խանդն է և կռվարարությունը:

Նրա բնավորության գծերի դրսևորումը երևում է աղջկա մյուս լուսանկարում: Փաստորեն, տղան լուրջ խնդիր ուներ դավաճանության հետ կապված և անընդհատ խանդի տեսարաններ էր սարքում, որոնք վերջանում էին հենց այսպես: Ի վերջո նա ուղղակի փակեց կնոջը տանը և մի քանի օր շարունակ այնքան ծեծեց, որ նրա մարմնի վրա գրեթե չմնաց չկապտած, չկոտրված ու առանց վնասվածքների հատված: Հիմա աղջիկը հիվանդանոցում է, իսկ ռոմանտիկ ասպետը որոնվում է ոստիկանության կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել