Ավստրալիան համապատասխան ամեն ինչ անում է, որպեսզի ամուսնալուծված ծնողները հիշեն իրենց թողած երեխաների մասին և վճարեն ալիմենտները: Հիմա պարտք ունեցող ծնողներին արգելված է լքել երկիրն առանց ալիմենտը վճարելու: Այս տարի 358 մարդ չկարողացավ հատել սահմանը չվճարած ալիմենտների պատճառով: Նրանք կարող են իրենց պարտքը վճարել հենց օդանավակայանում: Նման ծնողներից մեկը ստիպված եղավ վճարել 350.000 դոլար, որպեսզի կարողանա մեկնել հանգստի: Սոցիալական հարցերով զբաղվող նախարարն ասաց, որ եթե ծնողն իրեն կարող է թույլ տալ մեկնել հանգստի, ապա նա, ըստ իրենց կարծիքի, ի վիճակի է վճարելու անհրաժեշտ գումարը և ապահովել սեփական երեխաներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել