Էշբոն բրիտանական քաղաքի մոտակայքում ապրում էր 61-ամյա Ալան Յոմանսը, որը չէր ցանկանում ավելորդ ուշադրություն գրավել: Տղամարդն իրեն սնանկ էր հայտարարել և ասել, որ ապրում է իր մորը պատկանող տարածքում, որտեղ ունեցած իրերը միայն ժամացույցն են ու կահույքը: Սեփականության հետաքննման համար այցելության եկավ ոստիկանությունը, որի ներկայացուցիչները համոզվեցին, որ իրենց աչքի առաջ ընդամենը մետաղյա պատերով տնակ է:

Բայց ահա բացահայտվեց, որ Յոմանսն ուղղակի երկաթե պատերի միջոցով կոծկել էր իր շքեղ առանձնատունը: Այն իրականում 6 ննջասենյակով, մարզասրահով, գրադարանով մեծ ու շքեղ դղյակ էր: Բացի այս հարստությունից՝ գտնվեց նաև սենյակ, ուր թաքցրած էր մարիխուանայով լի ջերմոցը: Ունեցվածքը գնահատվեց 1.6 մլն դոլար, իսկ ահա արդեն սնանկ տղամարդուն դատապարտեցին 6.5 տարվա ազատազրկման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել