Ավստրալիայից Ջեյմս Հարիսոնը 1951 թվականին բարդ վիրահատություն էր տարել: Բժիշկները նրա մեկ թոքը հեռացրին և մի քանի օր վերականգնվելու շրջանից արթնանալուց հետո նա իմացավ, որ ապրում է անընդհատ արյան փոխներարկման շնորհիվ: Այնուհետև 14-ամյա տղան խոստացավ ինքն իրեն առողջանալ և արյան դոնոր դառնալ այն մարդկանց համար, ովքեր դրա կարիքն ունեն։

Ըստ օրենքի՝ Ավստրալիայում դոնոր կարելի է դառնալ 18 տարեկանը լրանալուց հետո: Ջեյմսն իր խոստումը կատարեց և վիրահատությունից չորս տարի անց դիմեց Կարմիր խաչի արյան փոխներարկման կենտրոն: 60 տարվա ընթացքում նա կանոնավոր կերպով արյուն է նվիրում և տարիներ շարունակ փրկել է միլիոնավոր կյանքեր, ինչպես ասում են կազմակերպության ներկայացուցիչները:

Ավստրալիայում մինչև 1967 թվականը անհայտ պատճառներով մահացել են հազարավոր երեխաներ, կանանց մոտ առաջացել են անբացատրելի վիժումներ, կամ նորածինների մոտ ախտորոշվել են ուղեղի լուրջ վնասվածքներ: Այնուհետև պարզ դարձավ, որ դրա պատճառը մոր և երեխայի արյան ռեզուս գործոնի անհամապատասխանությունն էր:

Ավստրալիայում Ջեյմս Հարիսոնին անվանում են «Ոսկե ձեռքով մարդ», քանի որ նրա արյան մեջ կան այն անբացատրելի բաղադրիչները, որոնք փրկել են բազմաթիվ երեխաների կյանքեր։ Նա 1173 անգամ արյուն է նվիրաբերել (ձախից միայն 10 անգամ, իսկ մնացածը` աջից): Նա ինքն իրեն հերոս չի համարում, ընդհակառակը, կարծում է, որ արյուն նվիրելը միակ բանն է, որ նա կարող է լավ անել:

1999-ին Հարիսոնը պարգևատրվեց Ավստրալիայի շքանշանով: Վերջերս նա վերջին անգամ արյուն նվիրաբերեց, քանի որ հասել է օրենքով սահմանված նվիրաբերման տարիքային վերին սահմանին: Մի քանի մայրիկներ եկել էին դոնորին աջակցելու, այն մայրիկները, որոնց երեխաները փրկվեցին Հարիսոնի արյան շնորհիվ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել