Armenpress.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը կարծիք Է հայտնել, որ Սիրիայի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հանրապետությունների անկախության ճանաչումը եւ նրանց միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն աշխարհի կողմից այդ հանրապետությունների ճանաչման գործընթացի միայն սկզբն Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ռուսաստանն, իհարկե, պաշտպանում Է այդ գործընթացը: Մենք հիանալի հասկանում ենք, որ դա արվում Է ոչ թե ի հեճուկս որեւիցե մեկի, այլ ի պաշտպանություն մարդկանց ու նրանց օրինական ձգտումների: Վստահ եմ, որ դա բնավ վերջը չԷ աշխարհի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ճանաչումների շարքում»,- մայիսի 29-ին ասել Է Կոսաչովը ՏԱՍՍ-ին: Նրա կարծիքով՝ երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման փաստը «եւս մեկ վկայությունն Է այն բանի, որ Արեւմուտքի գործողությունները բերում են այնպիսի արդյունքների, որոնք տրամագծորեն հակառակ են նրանց սպասածին»:

«Դա, անտարակույս, կարեւոր իրադարձություն Է կովկասյան հանրապետությունների համար, որն ամրապնդում Է նրանց միջազգային դիրքերը եւ ցուցադրում մի շարք պետությունների կողմից նրանց գոյության բուն փաստն անտեսելու բոլոր փորձերի ապարդյուն լինելը՝ «եթե մենք փաստը չենք ընդունել, այնքան վատ փաստի համար» տրամաբանությամբ, նշել Է սենատորը: Ավելի վաղ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչել են Ռուսաստանը, Վենեսուելան, Նիկարագուան եւ Նաուրուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել